-
24.11.2020|
22:20
Իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հրաժարվում է ընդունել, որ պատերազմում պարտություն կրելու ու կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթուղթ ստորագրելու մեղավորությունն իրենն է: Իշխանությունն այժմ մեղավորներ է փնտրում: Մեղավոր են բոլորը, բացի իրենցից:
-
24.11.2020|
22:17
Կառավարությունում հրաժարականների շքերթ է: Նախարարական պորտֆելներին հրաժեշտ են տվել պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի և աշխատանքի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները: Մի շարք պաշտոնյաներ էլ իրենք են հրաժարականի դիմում ներկայացրել:
-
24.11.2020|
22:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳ ՄՍ նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:
-
24.11.2020|
22:05
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանի և «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի բնակարաններում խուզարկություններ են կատարվել։ «Հենց հիմա ոստիկանությունն այցելել է իմ բնակարան՝ խուզարկության: Այս ամիս երկրորդ անգամ», - գրել է Մալյանն իր ֆեյսբուքյան էջում։
-
24.11.2020|
21:45
Աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը, լուրը հաստատեց նրա խոսնակը։ Ըստ Աննա Օհանյանի՝ Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմումը ներկայացրել է նախօրեին:
-
24.11.2020|
18:18
Նիկոլ Փաշինյանը 6 ամիս ժամանակ խնդրեց, որպեսզի երկրում կայունություն ստեղծի և որոշ հարցեր կարգավորի։ Բայց ի՞նչ է անում նա, բոլոր խնդիրները թողած, ողջ իրավական համակարգին ոտքի է հանել հանրության դեմ, որպեսզի զսպի ըմբոստությունը, ընդդիմախոսներին է ձերբակալում և խուզարկում նրանց տները։
-
24.11.2020|
14:12
Foreign Policy-ը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը լքող հայերին և Արցախի շրջանների` Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու գործընթացին: Լրագրող Լիզ Քուքմանն իր հոդվածում նշում է, որ Քարվաճառի շրջանը փոխանցվում է Ադրբեջանին՝ իրենց երեխաներին մեծացրած և տները կառուցած մարդկանց ուղարկելով նոր կյանք և նոր տուն փնտրելու:
-
24.11.2020|
14:10
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր փորձերը՝ շեղել մարդկանց խեղաթյուրելով իրականությունը իր թիմակիցներին հերթով «փուռը» տալով։ Այսօր քավության նոխազ դարձավ թերևս ամենա «չսիրված» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
-
24.11.2020|
13:52
«Հրապարակը» գրում է, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նույնպես, ըստ ամենայնի, հրաժեշտ կտա աթոռին։ Նրան փոխարինողի 3 անուն է այս օրերին շրջանառվում, մեկը՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, արդեն հրաժարվել է առաջարկից։
-
24.11.2020|
13:49
«Ժողովուրդը» գրում է, որ իր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որ նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն: